Մեկ բաժակ իդեալան սուրճ. այն պետք է լինի տաք ինչպես դժոխքը, սև` ինչպես սատանան, մաքուր` ինչպես հրեշտակը և քաղցր՝ ինչպես սերը: Ահա այսպես է նկարագրել իդելական սուրճի մեկ բաժակը հայտնի ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Շառլ-Մորիս Թալեյրանը, որը կարողացել է դիմակայել Ֆրանսիական երեք տարբեր իշխանությունների:
Ավելի քան 1000 տարի մարդիկ հնարավորություն ունեն վայելել սուրճի հաճույքը: Այս «կախարդական» ըմպելիքի պատրաստման հիմքում ընկած է սուրճի աղացած հատիկներից կաֆեոլայի (բնական եթերային յուղեր) ստացումը, որը հնարավոր է դառնում տաք ջրի հետ շփման ժամանակ: Հենց այս բնական եթերային յուղերն են սուրճին հաղորդում անկրկնելի համ և բույր:
Բացի մեզ հայտնի հատկություններից պարզվում է նաև, որ սուրճն ունի մի քանի առավելություն ևս: Գեղեցկություն և առողջություն՝ դա այն է ինչին ձգտում են բոլորը: Պարզվում է սուրճը կարող է օգտակար լինել նաև այս հարցում: Վերջին գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սուրճը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք և նպաստում են մեր օրգանիզմի առողջ գործունեությանը: Բացի այս, պետք է նշել նաև, որ սուրճի օգտագործումը արագացնում է նյութափոխանակության գործընթացը:
Աշխարհի ամենահայտնի ըմպելիքը նպաստում է նաև երկար աշխատանքից հետո մտավոր կարողությունները և ուժերը վերականգնելուն: Հաճելի է մտածել, որ հենց կոֆեինն է լիցքավորում էներգիայով և նպաստում ուղեղի ավելի լավ աշխատանքին:
Սուրճի արտադրության ոլորտում բազմամյա փորձ ունեցող «Nescafe» ընկերությունը հանդիսանում է այս ոլորտում առաջատարներից մեկը: Այն սիրված է ամբողջ աշխարհում, որտեղ բացառություն չի կազմում նաև Հայաստանը: Որակյալը և համեղը մատուցելու հետ մեկտեղ այս խոշորագույն ընկերություններից մեկը չի մոռանում նաև գրագետ կազմակերպված գովազդային քաղաքականության մասին: «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է բոլոր երևանցիներին նոր, թարմությամբ և սուրճի բույրով հագեցած ավտոբուսը: «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերության շնորհիվ սուրճի թարմ և անուշ բույրը կտարածվի ամբողջ քաղաքով մեկ, իսկ գեղեցիկ գույներն ու նոր լուծումները կպատճառեն նաև տեսողական հաճույք:
«Մոշն Թայմ»-ի հետ դուք միշտ քաղաքի ուշադրության կենտրոնում եք: