Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախարար առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 7-ին եղել է մարտական հենակետերում, տեղում ծանոթացել հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների մարտական առօրյային:
Այցի շրջանակում բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը սպառիչ տեղեկություններ է ներկայացրել սահմանագոտում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների և հայկական կողմից ձեռնարկվող կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը, պատասխանելով Նիկոլայ Բորդյուժայի և Սեյրան Օհանյանի հարցերին, ներկայացրել է նաև մարտական հերթապահության ընթացքը: 
Այցելության ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նաև հայ դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին, թիկունքային ապահովմանը, մարտական ծառայության առանձնահատկություններին:
ԶԼՄ-երի հետ կայացած ճեպազրույցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով սահմանագծում տիրող իրավիճակին, նշել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է և իր այցելության նպատակն էլ հենց սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույց կազմելն է: 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առաջին անգամ էր այցելել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտի: Ողջունելով Նիկոլայ Բորդյուժայի այդ քայլը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նմանօրինակ այցելությունները ևս մեկ անգամ հավաստում են, որ ՀԱՊԿ ղեկավարությունը հետաքրքրված է ՀԱՊԿ անդամ պետություններում տիրող իրավիճակով, և այսպիսի այցելությունների արդյունքում է, որ ձևավորվում են ընդհանուր տեսակետներ` իրավիճակից բխող հնարավոր քայլերը և դրանց հաջորդականությունը որոշելու առումով:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					