«Ժողովուրդը» գրում է.

«Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով ոչ իշխանական եռյակին կոչ արեց որևէ հանրահավաք չանել ու «գնալ իրենց տները»: Պատգամավորը վստահ է, որ խորհրդարանական 3 ուժերը որևէ բան չեն կարող անել, քանի որ նրանք իշխանությունների հետ նույն «կաթսայում» են գտնվում:

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ մինչև այսօր ԲՀԿ-ն չի բարձրաձայնել Սերժ Սարգսյանի ձախողումների մասին: Իսկ ինքը` Բադասյանը, մշտապես դրանց մասին խոսել է ու հրապարակայնորեն պահանջել Ս. Սարգսյանի հրաժարականը. «Պարզապես Սերժ Սարգսյանը կխուզի Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը: Ու ինքը պետք է վախենա դրանից և ուրեմն Գագիկ Ծառուկյանն ու ընդհանրապես եռյակը, այսօրվա խորհրդարանական բոլոր կուսակցությունները Սերժ Սարգսյանի դաշնակիցներն են, որովհետև իրենք տեղ են զբաղեցնում ընդդիմության դաշտում… գրավում են ընդդիմության դաշտը, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարի»»:

Մանրամասները՝ թերթի համարում: