«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել և չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվում՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի, ով Հովիկ Աբրահամայանի մտերիմն է, իսկ տղան՝ Սերգեյը՝ վարչապետի խորհրդականը:
Թեև խոսվում է, որ Արմեն Գևորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից, և անգամ Սերժ Սարգսյանի հորդորները չեն ազդել, սակայն կառավարությունում չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհդրի քարտուղար, որը թափուր է մնացել Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:


