«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոչ իշխանական եռյակի մարզային հանրահավաքները այսօր ամփոփվելու են Գյումրիում, որն էլ կդառնա հոկտեմբերի 10-ին սպասվող գլխավոր հանրահավաքի նախերգանքը: Գյումրիում ժողովուրդը ոտքի էր կանգնել օրեր առաջ՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» օրենքի:

Հովիկ Աբրահամյանը, ով կասկածվում է ընդդիմադիրներին ուժեղացնելու «դավադրությունների» մեջ, կանգնեցրեց բողոքի ալիքը՝ խոստանալով կասեցնել օրենքի կիրառումը: Թե ինչքանով այս խոստումը կկոտրի հանրահավաքի թափը, կերևա հոկտեմբերի 10-ին: Իսկ հանրահավաքից ընդամենը 4-5 օր առաջ ոչ իշխանական եռյակի հռետորաբանության մեջ փոփոխություններ նկատվեցին՝ ԲՀԿ-ականներն սկսեցին օգտագործել «իշխանափոխություն» եզրույթը: Դեռևս Ծառուկյանն իր խոսքը չի ասել, որը երբեմն կտրուկ տարբերվում է իր պատգամավորների դիրքորոշումից, բայց իշխող մեծամասնությունը տագնապած է, ինչն արտահայտվում է ճղճղան կանանց օգտագործելով: Մարզային այցերի ժամանակ այս կանայք իրենց «բարձրության» վրա էին: Ի՞նչ է սպասվում Գյումրիում: Շիրակի մարզպետն ասում է. «Վաղը միտինգ է լինելու, ի՞նչ պիտի լինի»:

Մանրամասները՝ թերթի համարում: