Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և ասարակայնության հետ կապերի վարչությունը: ՌԴ Նախագահին ՀՀ Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել: