«Էյր Արմենիա» ընկերության չվերթները չեն չեղարկվել, դրանք ընդհամենը փոխարինվել են: Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը հայտնեց, որ ցերեկվա չվերթի ուղևորները մեկնել են երեկոյան չվերթով, կամ այլ ավիաընկերության չվերթներով:

«Էյր Արմենիա» ընկերության մոտ առաջացած թռիչքային խնդիրները կապված են ոչ թե կուտակված պարտքերի, այլ ուղղակի ինքնաթիռներից երկուսի վերանորոգման մեջ գտնվելու հետ: Ընդ որում՝ նրանցից մեկը գտնվում է պլանային նորոգման մեջ, իսկ մյուսը չծրագրված: Սա է պատճառը, որ ընկերության միակ ինքնաթիռը ֆիզիկապես չի հասցնում իրականացնել բոլոր թռիչները:

Մանրամասները՝ տեսանյութում: