«Էյր Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է իր կանոնավոր գործունեությունը: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց «Էյր Արմենիա» ավիաընկերության հասարակայնության հետ տարվող աշխատանքների պատասխանատու Հ. Մարկոսյանը:
«Ավիաընկերության չվերթների դադարեցման կամ չկատարման մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ պրն. Մարկոսյանը նշեց, որ ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ հաստատված չվացուցակի, շարունակվում են չվերթները ինչպես դեպի Ռուսաստանի Դաշնություն, այնպես էլ եվրոպական երկրներ Աթենք և Փարիզ:


