Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարը Հանձնակատարին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում Մարդու իրավունքների պաշտպանության ուղղության իրականացվող բարեփոխումները, անդրադարձ կատարել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող թրեյնինգային և իրազեկվածության բարձրացման ծրագրերին, որոնք ընդգրկում են լայն շրջանակ` սկսած նախազորակոչային տարիքի երիտասարդներից, վերջացրած զորամասերի ԱՀՏԱ գծով տեղակալներով և ռազմական ոստիկաններով: Հաշվի առնելով Մարդու իրավունքների Հանձնակատարի Հայաստան այցի թեմատիկ ուղղվածությունը, ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև զինված ուժերում կանանց և տղամարդկանց իրավահավասարության, զինծառայող կանանց իրավունքների երաշխավորման, իգական սեռի կուրսանտների թվի ավելացման և այդ ուղղությամբ կատարվող այլ աշխատանքները, անդրադարձել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ այդ ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ՀՀ քննչական կոմիտեի ստեղծմամբ ՊՆ համակարգից քննչական ծառայության դուրսբերման փաստը, այն համարելով անհարկի շահարկումներին վերջ տալու ուղղությամբ անհրաժեշտ քայլ:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում ներկայացված ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև գոհունակություն է հայտնել իր նախորդ այցից հետո այլընտրանքային ծառայության կազմակերպման հարցում գրանցված առաջընթացի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում Մարդու իրավունքների խախտման հարցերին: Նախարարը մանրամասներ է ներկայացրել Հակոբ Ինջիղուլյանի դեպքի վերաբերյալ և նշել, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ քաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը առաջարկել է դիտարկել Մարդու իրավունքների հարցերով ՀՀ-ում ԵԽ գրասենյակի հետ երկկողմ ձևաչափով համագործակցության զարգացման հնարավորության հարցը:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					