Երևան են ներկրվել թվով 1400 նոր աղբամաններ, որոնք ըստ անհրաժեշտության բաժանվել են մայրաքաղաքի վարչական շրջաններին` գլխավոր ու երկրորդական փողոցների մայթերին, ինչպես նաև այգի-պուրակներում ու բակային տարածքներում տեղադրելու համար: Դրանցից 1300-ն ունեն 60 լիտր տարողություն, 100-ը` 240 լիտր, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աղբամանների տեղադրման աշխատանքներն ընթանում են սեպտեմբերի կեսերից: Նոր աղբամանների մի մասը փոխարինում են նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված աղբամաններին, իսկ մյուս մասը տեղ է գտնում այն հատվածներում, որտեղ կա դրա կարիքը ու նախկինում տեղադրված չի եղել: