Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան – Սերբիա խաղը կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը: 

Գլխավոր մրցավար է նշանակվել Տոմ Հարալդ Հագենը, որը ՖԻՖԱ-ի մրցավար է 2009-ից: Տոմ Հարալդ Հագենին կօգնեն Դագ Ռոգեր Նեբենը եւ Յան Էրիկ Էնգանը: Չորրորդ պաշտոնյան է Մագնուս Լունդբերգը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 20:00-ին,  Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Սերբիայի ազգային հավաքականի հետ: