Երևանում այսօր մեկնարկել է «Կառավարության և կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» միջազգային եռօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի «Հետ-2015» զարգացման նոր օրակարգի շրջանակում ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական զարգացման դեպարտամենտի կողմից: Նպատակն է՝ քննարկել ՄԱԿ-ի զարգացման նոր ծրագրի իրականացման եղանակները և բացահայտել արդյունավետ կառավարման նոր ուղիներ:
Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: ՀՀ վարչապետի և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ պարոն Հարությունյանը նշել է. «Հայաստանը մշտապես ակտիվորեն մասնակցել է ՄԱԿ-ի հայեցակարգային բոլոր նախաձեռնությունների իրականացմանը: Մենք առաջիններից էինք, որ սկսեցինք կյանքի կոչել 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում անդամ-երկրների կողմից ընդունված կայուն զարգացման հանձնառությունները: 2000 թվականին՝ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ընդունումից հետո ևս, Հայաստանն անմիջապես ձեռնամուխ եղավ դրանց իրականացմանը: Մենք կարևորում ենք ՄԱԿ-ի «Հետ-2015» զարգացման նոր օրակարգի շուրջ տարվող աշխատանքները և հույս ունենք, որ այն կհանգեցնի ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում հասարակության համար ավելի բարեկեցիկ, արդար, արժանապատիվ և ապահով կենսագործունեության միջավայրի ստեղծմանը»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդգծել է, որ կառավարման կարողությունները, հաշվետվողականությունը և թափանցիկությունը ցանկացած ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչն են, և հենց այդ մոտեցումն է դրված նաև ՀՀ կառավարության՝ ս.թ. մայիսին ընդունված Հայաստանի 2014-2025 թթ. զարգացման ծրագրի հիմքում: Դավիթ Հարությունյանն արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ երևանյան հռչակագիրը կդառնա 2015 թ. ընդունվելիք ՄԱԿ-ի ծրագրային նոր փաստաթղթի կարևոր մասը:
Լրագրողների հետ ճեպազրույցում պարոն Հարությունյանը կարևորել է նման քննարկումների կազմակերպումը՝ նշելով. «Մենք մեկ տարի շարունակ քննարկումներ ենք անցկացնելու՝ 2015 թ. բուն միջոցառմանը նախապատրաստվելու համար, որի ընթացքում արդեն կնախանշվեն աշխարհի զարգացման տեսանկյունից առավել նպատակահարմար համարվող գաղափարները և թիրախները»:
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության ղեկավար Ջոն-Մարի Կաուզյան, ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, Աղքատության դեմ պայքարի և միջազգային զարգացման ինստիտուտի տնօրեն Պան Սուկ Կիմը, Աստանայի տարածաշրջանային քաղաքացիական ծառայության վերահսկիչ կոմիտեի նախագահ Ալիխան Բայմենովը, Ղազախստանի նախագահի հովանու ներքո գործող հանրային կառավարման ակադեմիայի ռեկտորի տեղակալ Շոլփան Եսիմովան:
Հոկտեմբերի 8-10-ն անցկացվող միջազգային այս խորհրդաժողովին մասնակցում է մոտ երեք տասնյակ երկրի ավելի քան 60 ներկայացուցիչ: Միջոցառման լիագումար նիստերի շրջանակում տեղի կունենան քննարկումներ հանրային կառավարման, կրթության և գիտության, բնական ռեսուրսների ոլորտների զարգացման, կանաչ տնտեսության, կայուն էներգետիկ և ջրային քաղաքականության, ինչպես նաև կայուն զարգացման այլ ուղղությունների վերաբերյալ:
Այս թեմայով
«Ո՞ւմ են հայերը պետք՝ մեզանից բացի». Լուկաշենկո
Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ գրոհների հետեւանքով զոհվել է 17 մարդ. ՏԱՍՍ
Պուտինն այցելել է Ադրբեջան՝ հավանաբար փորձելով շեղել ուշադրությունը Կուրսկի մարզ ուկրաինական ներխուժումից. ISW
Չինաստանում քիմգործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 5 մարդ
«Աթենք» ՍՊԸ-ն չի լուծել քաղաքացու խնդիրը. մարդիկ անքուն գիշերներ են անցկացնում. «Ժողովուրդ»
Իշխանության գալու ժամանակ Արարատ լեռը ՔՊ-ի խորհրդանիշն էր, եւ այսօր էլ պահպանվում է. «Ժողովուրդ»
ՄԱԿ-ը հայտնել է Կուրսկի մարզ փորձագետների խումբ ուղարկելու պատրաստակամություն
Աստղագուշակ օգոստոսի 20-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ օգոստոսի 19-ի համար
Աստղագուշակ օգոստոսի 19-ի համար
Եղանակը Հայաստանում
«Հըզբոլլահ»-ը ցուցադրել է իր ստորգետնյա ռազմական օբյեկտներից մեկը
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հարավում գտնվող Միվթախիմ բնակավայրը
Դատավորները հիասթափված են. ԲԴԽ-ից հեռացված Նաիրա Հովսեփյանը ընտրվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ. «Ժողովուրդ»
Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ այցելել է սահմանագոտի
Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել
Աննա Հակոբյանին հարցաքննելու մասին տեղեկությունը համարվում է գաղտնիք. Ծիծեռնակաբերդում Փաշինյանին «Դավաճան» անվանելու դեպքով քննությունը շարունակվում է. «Ժողովուրդ»
Վերահաստատում ենք հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին մեր աջակցությունը․ Կլաար
Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել 30 դատապարտյալի ներում շնորհելու մասին
Իզմիրում հրդեհները հասել են բնակելի թաղամասերին
Գերմանիայում պողպատ արտադրող ամենամեծ ընկերության պահեստն այրվում է ավելի քան 30 ժամ
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ օգոստոսի 16-ի համար
Եղանակը Հայաստանում
«Ո՞ւմ են հայերը պետք՝ մեզանից բացի». Լուկաշենկո
Պուտինն այցելել է Ադրբեջան՝ հավանաբար փորձելով շեղել ուշադրությունը Կուրսկի մարզ ուկրաինական ներխուժ...
Չինաստանում քիմգործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 5 մարդ
Նեթանյահուն նոր պայմաններ է առաջադրել, որոնք դժվարացրել են Գազայի շուրջ բանակցությունները. NYT
Մոսկվայում հուսով են, որ ՄԱԿ խնդրանքը Կուրսկի մարզ հասանելիության մասին պերֆորմանս չէ. Զախարովա
Մոսկվայի «Ռիո» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Աթենք» ՍՊԸ-ն չի լուծել քաղաքացու խնդիրը. մարդիկ անքուն գիշերներ են անցկացնում. ...
1
Իշխանության գալու ժամանակ Արարատ լեռը ՔՊ-ի խորհրդանիշն էր, եւ այսօր էլ պահպանվու...
2
ՄԱԿ-ը հայտնել է Կուրսկի մարզ փորձագետների խումբ ուղարկելու պատրաստակամություն
3
Չինաստանում քիմգործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 5 մարդ
4
Պուտինն այցելել է Ադրբեջան՝ հավանաբար փորձելով շեղել ուշադրությունը Կուրսկի մարզ...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
«Աթենք» ՍՊԸ-ն չի լուծել քաղաքացու խնդիրը. մարդիկ անքուն գիշերներ են անցկացնում. «Ժողովուրդ»
Իշխանության գալու ժամանակ Արարատ լեռը ՔՊ-ի խորհրդանիշն էր, եւ այսօր էլ պահպանվում է. «Ժողովուրդ»
Դատավորները հիասթափված են. ԲԴԽ-ից հեռացված Նաիրա Հովսեփյանը ընտրվել է Էթիկայի և կարգապահական հարցերի...
Մարտի 1-ի գործով մեղադրյալի հարազատները դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե` սուտ ցուցմունք տված անձին պա...
Կաթողիկոսի եղբորորդու գործով նիստերը չեն կայանում. տուժող կողմը չի ներկայանում դատարան. «Ժողովուրդ»