Սահմանված կարգի համաձայն` ամեն ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Հոկտեմբերի 8-ին կայացած ընդունելությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 12 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, ազատամարտիկների և նրանց հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղած դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:
Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին և բարձրաձայնված հարցերին, ինչպես նաև դրանց վերաբերյալ լսելով պատասխանատու անձանց դիտարկումները՝ Սեյրան Օհանյանը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել և համապատասխան լուծում տալ քաղաքացիների դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերին լուծում է տրվել հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում: