Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը քահանա  է դարձել անպատասխան սիրո պատճառով: Գրում է The Guardian-ը:

Արգենտինացի մի ծեր կին Ամալիա անունով հայտնել է լրագրողներին, որ պատանի տարիքում ընկերություն է արել ապագա հովվապետի հետ, սակայն իր ծնողներին դուր չի եկել, որ իրեցն աղջիկը նամակներ է գրում տղային:

«Եթե ես չկարողանամ քեզ հետ ամուսնանալ, ապա քահանա կդառնամ»,- ասել է Բերգոլյոն:

Սակայն Հռոմի պապի փոքր քույրը խոստովանեց, որ ոչինչ չգիտեր սիրային պատմության մասին, բայց նշեց, որ իր եղբայրը երբեք չի ձգտել ղեկավարել Հռոմի կաթոլիկ եկեղեցին: Նա ասաց, որ Հռոմի պապի քույր դառնալը իր համար նշանակում է ստանալ Աստծո օրհնությունը և նա հպարտանում է իր ավագ եղբորով: