«168 ժամ»-ը գրում է. «Մարզային հանդիպումների ընթացքում եռյակի ուժերի ներկայացուցիչներն անընդհատ հարցեր էին հղում հանրահավաքի մասնակիցներին՝ ցանկանո՞ւմ եք իշխանափոխություն, ցանկանո՞ւմ եք, որ իշխանությունն օր առաջ հեռանա:
Բոլոր այս և նմանատիպ հարցերին հարթակում կանգնածները, բնականաբար, ստանում էին դրական պատասխաններ: Սակայն, որքան որոշակի են հասարակության կողմից տրված պատասխանները եռյակի հնչեցրած հարցերին, նույնքան անորոշ են եռյակի գործունեության հետ կապված հարցերի պատասխանները:
Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 10-ի հանրահավաքը բավական բազմամարդ է լինելու: Բայց մարդիկ Ազատության հրապարակ են գալու՝ լսելու, առաջին հերթին, նշված հարցերի պատասխանները և ոչ թե՝ հերթական անգամ «այո» պատասխանելու հարթակից հնչող անանուն հարցերին՝ «ուզո՞ւմ եք արդյոք իշխանափոխություն»: Հայաստանում իշխանափոխություն ցանկանում է քաղաքացիների մեծամասնությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: