«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ վերջին օրերին Հովիկ Աբրահամյանն իր մոտ է կանչել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին՝ նրանց հորդորելով մարդկանց բացատրել, որ նոր օրենքը որևէ կերպ չի ոտնահարելու նրանց իրավունքներն ու շահերը։ Հանդիպումից Աբրահամյանը կռահել է, որ շատերը հենց իրենք են ՓՄՁ ներկայացուցիչներին հորդորում բողոքի ձայն բարձրացնել։
Այնուհետև վարչապետը «իշմար» է տվել, թե տեղյակ է՝ ով ինչպես է մարդկանց բողոքն ուղղորդում դեպի կառավարություն։ Հենց այս պատճառով որոշ խոշոր գործարարներ երեկ հրապարակային ակցիաներ են արել՝ ի նշան վարչապետին հավատարմության։
Մասնավորապես, Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, ով հանդիսանում է «Հրազդան Հոլդինգի» նախագահը, ասել է, որ ոչ թե ինքն է ուղղորդել տոնավաճառի աշխատակիցներին, այլ ընդդիմությունը։
Երեկ բավական նյարդային օր է անցկացրել նաև Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: