Ղազախստանի սենատը վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին» օրենքը, հայտնում է Interfax.ru-ն:
Այս կերպ փաստաթուղթն ամբողջովին հաստատված է համարվում խորհրդարանի կողմից և ուղարկվելու է երկրի ղեկավարին՝ ստորագրման համար:
Հիշեցնենք նաև, որ Մայիսին Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը ԵՏՄ-ի ստեղծման մասին փաստաթուղթ էին ստորագրել: ՌԴ Պետդուման Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացրել է սեպտեմբերի 26-ին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այս փաստաթղթի ստորագրմամբ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը անցում կատարեցին ԵՏՄ ինտեգրման հաջորդ փուլին: