Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել նոր հայտարարությամբ: Այս անգամ նա հանդես է եկել Այնթափ քաղաքում և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ կապված: Էրդողանի այս ելույթի մասին քննադատական հրապարակում է արել Firat լրատվական գործակալության թղթակից Ֆերդա Չեթինը:
Էրդողանը հայտարարել է, որ մուսուլմանի համար ուրիշ մուսուլմանի ապրանքը, գույքը, կյանքն ու պատիվը խլելը «հարամ է» (մեղք): Ստացվում է, եթե մուսուլմանները քրիստոնյաների գույքը, ապրանքը, կյանքն ու պատիվը խլեն «հարամ չէ», դեռ մի տեղ էլ գովելի է դառնում: Ֆեդրա Չեթինի խոսքերով, Էրդողանը ի նկատի է ունեցել, որ հայերին, ասորիներին սպանելը, թալանելը, պատվազրկելը ոչ թե «հարամ» է, այլ «հալալ» է:
Քոբանին արդեն ընկել է. Թուրքիայի նախագահի այս հայտարարության վրա է նախ սևեռվել թղթակիցը, քննադատելով Էրդողանին. «Քոբանին չէ, որ ընկել է կամ ընկնելու է, այլ Էրդողանն ու «Իսլամական պետություն»-ը պետք է ընկնեն»: