Տաղանդը, դա հաջողությանը հավատալու կարողությունն է: Անիմաստ է, երբ ասում են, որ ես ստացել եմ ինչ որ պարգև: Ես պարզապես աշխատել եմ:

Սա երգիչ, պոետ, ռոք երաժիշտ, նկարիչ ու պարզապես լեգենդ  Ջոն Լենոնի մտքերից մեկն է, ում սպանությունը դասվեց 20-րդ դարի ամենաաղմկահարույց հանցագործությունների շարքում:

«Բիթլզ» խմբի լեգենդներից մեկը սպանվեց 1980 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ երաժիշտը կնոջ՝ Յոկո Օնոյի հետ պատրաստվում էր մտնել Նյու Յորքի իրենց բնակարան։

Համաշխարհային լեգենդն այսօր կդառնար 74 տարեկան:

Մինչ օրս էլ Լենոնը շարունակում է մնալ մեր ժամանակների խորհրդանիշերից մեկը։ «Սերն ու խաղաղությունը հավիտենական են»,- մի անգամ ասել է երգիչը: Իսկ մենք կհավելենք, որ ինչպես սերն ու խաղաղությունը, այնպես էլ  հավիտենական են նաև իր երգերը, որոնք դեռ երկար կմնան մարդկանց սրտերում: