Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային այսօր ուղեկցել է մարտական դիրքեր, որոնց ուղղությամբ պարբերաբար կրակոցներ է արձակում ադրբեջանական բանակը` խախտելով հրադադարի ռեժիմը:
Նիկոլայ Բորդյուժան հայտնեց, որ նման ձևով խաղաղության հասնել հնարավոր չէ. «Հակամարտող կողմերը պետք է նկատելի ջանքեր գործադրեն, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»:
Սեյրան Օհանյանը ողջունեց կատարված այցելությունը և հավաստիացրեց, որ «Մենք ի զորու ենք մեր երկիրը պաշտպանելու»: Նախարարը իր վստահությունը հայտնեց, որ նման այցելությունները իրենց դրական ազդեցությունը կունենան խնդրի խաղաղ կարգավորման հարցում:
Մանրամասները՝ armeniatv.am տեսանյութում