Իրանական Ալ-Մադաին քաղքում «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի երկրպագուն կտրել է է ընկերոջ գլուխը, որը «Ռեալ»-ի երկրպագուն էր: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին: Երկրպագուները խաղաապարատների սրահում վեճ են սկսել, սակայն չեն մանրամասնում վեճի պատճառը: Երկրպագուների միջև կռիվ է սկսվել, որն ավարտվել է սպանությամբ: Սկզբում երկրպագուն դանակահարել է ընկերոջը, իսկ հետո մի քանի ականատեսների մոտ կտրել նրա գլուխը: Սրահում ներկա մարդիկ բռնել են մարդասպանին և ոստիկանություն կանչել: