Սիրիայի Քոբանի քաղաքի վրա շարունակվում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորության հարձակումները: Ավստրալիական օդային ուժերը ևս միացել են միասնական ռմբակոծմանը և առաջին անգամ հարձակում գործել: Բայց միայն օդային ուժերով հնարավոր չէ Քոբանին պաշտպանելը, հայտարարել է ԱՄՆ-ն, հայտնում է BBC-ն:
Սարսափազդու լուսանկարներ են հայտնվել համացանցում: Քոբանի քաղաքում ներկա պահին «իրական» դժողք է: Daily Mail-ը հրապարակել է Քոբանի լուսանկարները: Այստեղ պարզ երևում է, թե ինչպիսի ավերված վիճակում է գտնվում Սիրայի սահմանամերձ քաղաքը:
Հազարավոր քաղաքացիներ դեռ չեն լքել իրենց բնակավայրերը և վստահեցնում են, որ կկռվեն մինչև իրենց կյանքի վերջը՝ պահպանելով իրենց բնակավայրերը: