«Մեր մեծ տան ծննդյան օրվան մնաց 3 օր»,-իր ֆեսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նշենք, որ Երևանը հոկտեմբերի 11-ին և 12-ին նշում է «Էրեբունի-Երևան 2796» քաղաքի օրը: 

Հանրությանն է ներկայացվել հայ երգիչ-երգչուհիների կատարմամբ գունեղ տեսահոլովակ: «Երևան իմ տուն»՝ խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը:

Նշենք, որ Երևանի 2796 ամյակի առիթով հոկտեմբերի 8-ին  Երևանի ավագանու արտահերթ նիստի արդյունքում կայացվել էր որոշում  միջազգային գրոսմաստեր Լևոն Արոնյանին, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար Էդուարդ Թադևոսյանին, բնապահպան Կարինե Դանիելյանին և գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին արժանացնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:

Ավելի վաղ տեղեկացրել էինք տոնակատարույան միջոցառումների ցանկը, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ: