ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կմիանա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: 

Յ. Ուշակովը նշել է նաև, որ պայմանագրի ստորագրումից հետո հայաստանը կկարողանա դառնալ Միության լիիրավ անդամ:

ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մինսկի հանդիպմանը կմասնակցեն ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահները:

Մայիսին Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը ԵՏՄ-ի ստեղծման մասին փաստաթուղթ էին ստորագրել: