Առավոտ օրաթերթը գրում է.

«Այսօր սպասվող երկու իրադարձություններից մեկը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը, ինձ խիստ մտահոգում է: Չգիտեմ, թե ինչ տնտեսական հետևանքների է դա բերելու: Կասկածում եմ, որ այդ միությանն անդամակցելը կամրապնդի մեր անվտանգությունը:

Ինձ մտահոգում է, որ Հայաստանը հայտնվելու է երեք երկրների շարքում, որոնք համաքայլ չեն ժամանակակից աշխարհի հետ, որոնք շատ հարցերում ավելի հետամնաց են, քան իմ երկիրը:
Երբ դու ընկերանում ես քեզնից լավերի հետ, ձգտում ես ընդօրինակել նրանց ուժեղ կողմերը,փորձում ես սովորել, կատարելագործվել, դրսևորվել քո լավագույն հատկանիշներով:

Երբ ընկնում ես վատ շրջապատ, ի հայտ են գալիս քո բնավորության ամենահոռի կողմերը: Ցավում եմ, որ մեր քաղաքական ուժերից ոչ մեկը քաջություն չունի ասելու, որ ԵՏՄ մտնելը սխալ է: Դե, պարզ է՝ նրանք իրենց հաշվարկներն ունեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: