«Հրապարակ» թերթը գրում է.

«Աշտարակի քաղաքապետարանը որոշել է լայնացնել քաղաքի կենտրոնական` Վարդգես Պետրոսյան փողոցը: Դրա համար քաղաքապետի և ավագանու որոշմամբ հանում են փողոցի 100 տարվա հին եզրաքարերը և նորն են տեղադրում: Աշխատանքներն իրականացնում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը պատկանող «Ես և նա» շինկազմակերպությունը:

Աշտարակցիները ցավ են ապրում, քանի որ Վարդգես Պետրոսյան փողոցը մի քանի սանտիմետրով լայնացնելու համար քաղաքապետարանն այլանդակել է պուրակը` կտրելով հին ծառերը: Դրանք աճում էին մարզպետարանի և Ներսես Աշտարակեցու արձանի դիմաց»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: