«Հայկական ժամանակը» գրում է.

«Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանը ազատ է արձակվել: Այս մասին երեկ մեզ ասաց վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

«Իմ պաշտպանյալի խափանման միջոցը երեկ փոխվել է: Հոկտեմբերի 8-ին նրա կալանքի տակ պահվելու ժամկետը լրանում էր, և խափանման միջոց կալանքը չերկարացվեց, այլ ընտրվեց քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրությունը:

Նախաքննական մարմինը պատճառաբանել է, որ Ասատրյանին կալանքի տակ պահելու հիմքերը բավարար չեն: Գործը դեռևս քննվում է, այս պահին վերջնական որոշում դեռ չկա»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Ասատրյանըւ մեղադրվում է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու (Մովսես Ներսիսյանի սպանության. նա այն մարդն է, ով ենթադրվում է, որ սպանել է Թևոսիկի եղբորը, ապա ինքն է ենթադրաբար սպանվել, նրա դին, սակայն, մինչ օրս գտնված չէ), ինչպես նաև հրազեն հանդիսացող ատրճանակ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար»:

Մանրամասները՝ թերթի համարում: