«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ, ի վերջո, անդրադարձել է նախորդ շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցածին և փորձել բացատրել, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ պատվիրակությունը չի կարողացել կանխել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» վերնագրով զեկույց պատրաստելու մասին որոշումը:
Պարզաբանումները, սակայն, Նաղդալյանը տվել է ոչ թե մամուլի ասուլիսի միջոցով, այլ «Պանորամա» կայքին տված հարցազրույցով: Նա հայտարարել է, թե նշված զեկույցի որոշումը վկայությունն է նրա, որ ունենք ԵԽ կողմից էական նահանջ եվրոպական արժեքների ու չափանիշների իմաստով: ԱԺ փոխնախագահն ասել է, որ հայկական կողմը փորձել է ամեն ինչ անել՝ կանխելու այդ որոշման ընդունումը, բայց ադրբեջանական կողմն իր խավիարային դիվանագիտության միջոցով հասել է նպատակին»։
Ավելի մանարամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: