«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտոնավարման սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նեղվում էր թիկնապահներից: Ընդամենը մի քանի ամիս անց նա ոչնչով չի զիջում հղփացած օլիգարխներին:
Երեկ մեր լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է Սահակյանի «կորտեժը» հալածում մի քաղաքացու: Արգիշտի փողոցի վրա մի 30 մ սլացել են նրա մեքենայի հետևից՝ բարձր ազդանշաններով խուճապ առաջացնելով փողոցում: Երբ քաղաքացին աջ է քաշել մեքենան ու կանգնեցրել, Սահակյանին ուղեկցող մեքենաներից մեկը կանգ է առել, և դիմացը նստած սև ակնոցով մեկը գոռալով հայհոյել է «անհնազանդ» վարորդին. «Այ... գլուխ, չե՞ս հասկանում, որ պտի աջ քաշես»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: