Ինչպես ասվում է Վատիկանի մշտական դիվանագաիտական ներկայացուցչի (нунций)` Բուենոս Այրեսում արված պաշտոնական ուղերձում, Հռոմի պապ Ֆրանցիսկը արգենտինացի կաթոլիկներին հորդորել է չգալ Հռոմ` մարտի 19-ին կայանալիք իր գահակալման արարողությանը մասնակցելու: Հայտնում է ИНТЕРФАКС-ը:
Ուղերձում մասնավորապես ասվում է, որ Հռոմ գալու փոխարեն, ավելի նախընտրելի կլիներ, եթե այդ գումարները նվիրաբերվեին առավել կարիքավորներին ու նաև ընդգծվում, որ պապի այս կամքով արդեն իսկ ցույց է տրվում, որ կաթոլիկ եկեղեցուն լուրջ փոփոխություններ են սպասվում: