Ինչպես հայտնի այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում պետք է ստորագրի ԵՏՄ անդամակցելու պայմանագիրը: Արդեն իսկ բացվել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: Նիստին ժամանել են անդամ երկրների նախագահները, բացի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից:
Խորհուրդը կքննարկի հետագա զարգացմանն ուղղված 17 փաստաթղթի նախագիծ:
Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հոկտեմբերի 9-ին հայտնել էր, որ Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կմիանա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը: