Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևի կլինիկաներից մեկում. այս մասին հաղորդում է աշխարհահռչակ շանսոնյեի համերգների կազմակերպմամբ զբաղվող շվեյցարական Opus one ընկերությունը: Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է վերջին օրերին ինֆեկցիայով վարակվելու հետևանքով:

Այս պատճառով հետաձգվել է Ժնևում նախատեսված համերգը, որը երգչի 90-ամյակին նվիրված համերգային շրջագայության ծրագրի մեջ էր ներառված: Opus one ընկերությունը հայտնել է, որ քայլեր են փնտրում՝ համերգը  հետաձգելու համար: