Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ և կան տուժածներ: Այս մասին ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 16.48-ին: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից, աննհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, պատահարի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: