Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի մոտ ոչ մի լուրջ խնդիր չկա և նա օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին «Europe 1» ռադիոկայանին հայտնել է Շ. Ազնավուրի մամուլի քարտուղարը: Նա նշել է, որ երգիչը պարզապես հոգնած է, ուրիշ ոչինչ: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շառլ Ազնավուրն այսօր հոսպիտալացվել էր Ժնևի կլինիկաներից մեկում: