Ստամբուլում տեղի է ունենալու Թաթա Սիմոնյանի մենահամերգը, հայտնել է թուրքական agos.com-ը: Համերգը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին: 

Պոլսահայերը մեծ անհամբերությամբ են սպասում Թաթայի համերգին: Սիրված երգիչը երգելու է 2200 հոգու համար նախատեսված համերգասրահում, ինչպես նաև 400 հոգանոց երեկույթին: 

Համերգի կազմակերպիչները հույս ունեն, որ Թաթային կհաջողվի ցրել համայնքի դեպրեսիվ տրամադրություններն ու նոր լիցքեր կհաղորդի: