«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը բառի բուն իմաստով արդեն պարապուրդի է մատնված: Արդեն քանի ամիս է՝ այդ հանձնաժողովը նիստեր չի գումարել, որևէ միջոցառում ու քննարկում չի անցկացրել:

Հանձնաժողովի նախագահը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է:

Վերջին միջոցառումն ինչ-որ անհասկանալի քննարկում է ինչ-որ ՀԿ-ների մասնակցությամբ, որն անցկացվել է այս տարվա հուլիսի 18-ին:

Օրերս քաղաքագետներից մեկը նկատել էր, որ պետք է այդ հանձնաժողովը կամ փակել, կամ էլ, հաշվի առնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, վերանվանել Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: