«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ խորհդարանի հանձնաժողովներին հաշվետվության ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է բոլոր դրվագներն առանձին քննության առարկա դարձնել:

Հիշեցնենք, որ ՎՊ բացահայտումները վերաբերում են նախկին կառավարության գործունեությանը, երբ վարչապետն ԱՄՆ-ում ՀՀ ներկայիս դեսպան Տիգրան Սարգսյանն էր»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: