«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդամենը մի քանի տարի առաջ ամենաֆանտաստիկ երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը դեմ դիմաց կնստեն կամ կողք կողքի կկանգնեն ու միասին հանրահավաք կանեն Ազատության հրապարակում:

Բայց կյանքը լի է անակնկալներով, և սա, անակնկալներից վատագույնը չէ: Եթե ազգի, պետության շահը սա է պահանջում՝ թող լինի, դեմ չենք: Բայց ի՞նչ է տալու այս տանդեմը մեր երկրին ու հասարակությանը, բացի այն կարևոր արձանագրումից, որ չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ՝ կան շահեր:

Ի՞նչ է ծրագրում այս «հրաշալի զույգը», և ի՞նչ կարող ենք ակնկալել նրանց միավորումից:

Առայժմ նրանք բարձրաձայնում են միայն Սերժ Սարգսյանի հեռացման մասին, որի ժամկետներն ու ձևերը, սակայն, չեն մատնանշվում: Անգամ չի հասկացվում՝ օր առաջ հեռացմա՞ն մասին է խոսքը, թե՞ 2018-ի բնականոն հեռացումի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: