«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Շրջանառվող լուրերի համաձայն՝ «ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վերջերս բիզնես է հիմնել. նա Երևանի կենտրոնում՝ Թումանյանի փողոցում, գեղեցկության սրահ է բացել: «Ժառանգության» մեր աղբյուրները հենց դրանով էլ պայմանավորում են Սաֆարյանի՝ կուսակցության վարչությունից հեռանալն ու այս օրերին եռյակի հասցեին սոցիալական ցանցերում քննադատություններ հնչեցնելը:
«ՉԻ» հետ զրույցում, սակայն, Սաֆարյանը հերքեց՝ ասելով. «Բացարձակ ճիշտ չեն այդ տեղեկությունները, նման բիզնես չունեմ և չեմ պատրաստվում ունենալ: Թումանյան փողոցում գեղեցկության սալոն ունի քեռուս տղայի կինը, որը մեկ միլիմետրի կամ դրամի առնչություն չունի ինձ հետ»: Իդեպ, Հայաստանում ընդունված է՝ հայտնի դեմքերն իրենց բիզնեսը գրանցում են իրենց կանանց, զոքանչների, հորաքույրների, մորաքույրների և այլ բարեկամների անուններով: Ի՞նչ անես. դա էլ իրենց փեշակն է»։
Մանրամասների մասին՝ թերթի այսօրվա համարում:


