Էբոլայի համաճարակից խուսափելու համար ամերիկյան իշխանությունները օդանավակայաններում խիստ հսկողություն են սահմանել:
Ինչպես հայտնում է BBC-ին՝ Նյու Յորքում գտնվող Ջոն Քենեդու անվան օդանավակայանը, որը դասվում է ԱՄՆ-ի հինգ ամենամեծ օդանավակայանների շարքում, հատուկ հսկողություն է սահմանել հատկապես այն ուղևորների նկատմամբ, ովքեր գալիս են Էբոլա վիրուսով տարածված երկրներից: Ուղևորները պետք է պատասխանեն մի շարք հարցերի և անհրաժեշտության դեմքում բժշկական հետազոտություն անցնեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 8-ին՝ Տեխաս նահանգում հիվանդության կասկածով հոսպիտալացված մարդու մասին, ով առաջինն էր ԱՄՆ-ի տարածքում վարակվել հիվանդությամբ, մահացել է:
Առողջության Համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով աշխարում Էբոլա վիրուսի հետևանքով մահացել է 4033 մարդ: Ամբողջ աշխարհում վիրուսի ախտանիշով 8399 մարդ է հոսպիտալացվել:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					