Քիչ առաջ Ազատության հրապարակում ստորագրահավաք է սկսվել: ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները ստորագրությունների մատյանում թողնում են իրենց ստորագրություններն ու բարեմաղթանքները` ի նշան աջակցության:
Ինչպես հայտնում է Yerevannews.am-ի թղթակիցը, այս պահին Ազատության հրապարակում ստրոգրահավաքի համար քաղաքացիների հերթ է գոյացել: