«Հնարավոր է, մենք չկարողանանք տիրել գնդակին այնքան՝ ինչքան սերբերը, բայց պետք է լավ պաշտպանվենք, լավ խլենք գնդակը, արագ լինենք հարձակման գծում: Իհարկե, մենք չպետք է կագնենք ու նայենք, թե ինչպես է խաղում մրցակիցը: Մենք էլ պետք է պայքարենք, կռվենք ինչպես արծիվներ»,- Հայաստան-Սերբիա խաղին ընդառաջ ասել է մեր հավքականի մարզիչ Բեռնար Շալանդը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 20:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը:
Նշենք, որ Սերբիայի հավքականի հետ ունեցած հանդիպումներում մեր հավաքականին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը, սակայն, հուսանք, որ մեր հավաքականը մեզ կուրախացնի և Երևանի 2796 ամյակը մեզ համար կրկնակի տոն կդարձնի: