Չինաստանի դատարանը «Մակդոնալդսում» մի կնոջ սպանելու գործով արգելված աղանդի երկու անդամի համար մահապատիժ է սահմանել: Ինչպես հայտնում է BBC-ն՝ 37-ամյա Շոյան սպանվել է մայիսին, միայն նրա համար, որ հրաժարվել է աղանդավորներին տալ իր հեռախոսահամարը:
Սպանության պահը ֆիքսվել է «Մակդոնալդսի» տեսախցիկների կողմից, ինչպես նաև նկարահանվել է ականատեսների կողմից: Եվս 3 անդամներ դատապարտվել են ազատազրկման հանցագործությանը մասնակից լինելու համար:
«Ամենակարող Աստծո եկեղեցի» կոչվող այս աղանդը արգելված է Չինաստանում: Նրա անդամները հավատացնում են, որ աղանդի հետևորդների թիվը գերազանցում է միլիոնը: