ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վաստակեց 1-ին միավորը:
Հիմնականում հայ ֆուտբոլիստները ընտրել էին հակագրոհների մարտավարությունը և ունեին շատ հնարավորություններ առաջ անցնելու հաշվի մեջ և 73-րդ Ռոբերտ Ազրումանյանը Տարոն Ոսկանյանի փոխանցումից հետո գլխով գրավեց Սերբիայի հավաքականի դարպասը:
Նշենք, որ հերթական արագ հակագրոհներից մեկի ընթացքում Արթուր Սարկիսովին գցում են տուգանային հրապարակում և Հայաստանի հավաքականը 11 մետրանոց տուգանային հարվածի իրավունք է ստանում, սակայն Մարկոսի հարվածից հետո սերբերի դարպասապահը կռահեց Պիզելու հարվածի ուղղությունը և ետ մղեց գնդակը:
90-րդ րոպեին տուգանայինի մատույցներից դարպասի ձախ վերին անկյունը հարվածեց Զորան Տոշիչը. Բերեզովսկու սլացիկ ցատկը չփրկեց դրությունը և հաշիվը հավասարվեց:
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: