Որոշ լրատվամիջոցների ոչ լիարժեք ընկալման հետևանքով, թերի տեղեկատվություն է տարածվել՝ մարտի 14-ին կառավարության նիստում քննարկված՝ ՀՀ դատական դեպարտամենտին՝ ՀՀ վարչական դատարանի բնականոն գործունեությունը ապահովելու համար 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` 24980.1 հազ. դրամ հատկացնելու հարցի վերաբերյալ:
Հետագա տարընկալումներից և շահարկումներից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ պարզաբանում ենք՝
2012 թվականի դեկտեմբերի 19-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» NՀՕ-246-Ն ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների համաձայն` 2013 թվականի հունվարի 1-ից ՀՀ վարչական դատարանի դատավորների թվակազմը ավելացել է 10 դատավորով:
Դատական օրենսգրքում փոփոխությունը կատարվել է «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, ուստի ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ դատական դեպարտամենտին 2013 թվականի ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների մեջ ներառված չեն եղել վերը նշված 10 դատավորների և նրանց կցված դատական ծառայողների գործունեությունն ապահովելու հետ կապված ծախսերը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 31.01.2013 թվականի հրամանագրով ՀՀ վարչական դատարանում արդեն նշանակվել է 2 դատավոր` 2013 թվականին նշանակված 2 դատավորների և նրանց կցված դատական ծառայողների գործունեությունն ապահովելու համար Դատական դեպարտամենտին անհրաժեշտ է լրացուցիչ 24980.1 հազ. դրամ, այդ թվում`
- աշխատանքի վարձատրության գծով /դատավորների և նրանց կցված դատական ծառայողների վարձատրության համար/ - 18786.2 հազ. դրամ,
- վարչական սարքավորումների գծով /գույք և համակարգչային տեխնիկա ձեռք բերելուհամար/- 4998.2 հազ. դրամ,
- պարբերական ծախսերի գծով /կապի, էներգետիկ և կոմունալ ծառայությունների ձեռք բերմանհամար/- 859.7 հազ. դրամ,
- նյութերի (ապրանքների) գծով /պատմուճաններ, կնիքներ, վկայականներ և դրոշներ ձեռք բերելուհամար:
- Այսինքն, մարտի 14-ին ՀՀ կառավարության նիստում քննարկված հարցը՝ դատական դեպարտամենտին 24980.1 հազ. դրամ հատկացնելու մասին միայն 2 դատավորի աշխատավարձին չի վերաբերում:
Ի դեպ, ՀՀ դատական օրնեսգրում ամրագված է, որ դատավորի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և դրա նկատմամբ սահմանվող հավելավճարներից:
Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում՝ վարչական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 14.47 տոկոսով:
Վարչական դատարանի դատավորի միջին աշխատավարձը 400հազար դրամ է: