Ընկերական հանդիպման շրջանակում Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը կմրցի Հայաստանի ազգային հավաքականի հետ: Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հայտնի է նաև մրցավարական կազմը: Խաղը սպասարկելու է ռումինական մրցավարական անձնակազմը՝ Իշտվան Կովաչի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Միկլոշ Իշտվան Նագին և Աուրել Օնիցան:
Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլային պատվիրակությունը Երևանի ժամանակով ժամը 22:30-ին «Զվարթնոց» օդանավակայանում էր: Օդանավակայանում էին մոտ 50 երկրպագուներ:
Մանրամասները Armsport.am-ի տեսանյութում: