Վրաստանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը փորձել է թանկարժեք քարեր ներկրել: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտի ծառայությունը: Գրում է Новости-Грузия կայքը:
Նրան ձեռբակալել են «Սադախլո» վրաց-հայակական սահմանի մաքսային անցակետում:
«Մաքսային ստուգումների ժամանակ ՀՀ քաղաքացին փորձել է գաղտնի երկիր ներկրել թանկարժեք քարեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ծառայությունը հայտնում է, որ թանկարժեք քարերը ուղարկել են փորձաքննության` դրանց իրական գինը պարզելու համար:
Այս գործով հետաքննությունը դեռ շարունակվում է, սակայն չեն նշում, թե երբ են ձերբակալել ՀՀ քաղաքացուն: