72 ամյա լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին չի կարողացել ներկայանալ իր մասին նկարահանված ֆիլմի պրեմիերային: Պատճառը բռնցքամարտիկի հիվանդությունն է: Նա տառապում է պարկինսոնի հիվանդությամբ: Rosbalt.ru-ի փոխանցմամբ Ալին գտնվում է ծանր վիճակում և գրեթե չի կարողանում խոսել:
Այս մասին լրատվամիջոցին հայտնել է բռնցքամարտիկի եղբայրը, նշելով, որ ֆիլմի մասին դեռևս չի հասցրել խոսել եղբոր հետ: «Նրա համար դժվար է խոսել, սակայն նա շատ հպարտ կլիներ, որ մենք բոլորս հավաքվել ենք իր համար»,- ասել է Ռահման Ալին:
Ծանրաքաշային կարգում եռակի չեմպիոնի մասին «I am Ali» վավերագրական ֆիլմը վարձույթում կհայտնվի նոյեմբերի 28-ին։