Եվրոպայի խորհրդում նախագահող Ադրբեջանում բռնապետություն է. BBC-ի անդրադարձը
Ադրբեջանի կառավարությունը առաջին հերթին թուլացրեց երկրի ընդդիմությունը, հետո որպես թիրախ ընտրեց անկախ ԶԼՄ-ներին, իսկ այժմ՝ ոչ կառավարական կազմակերպություններին։ «Մենք վերջին մոհիկաններն ենք»,- Լեյլա Ալիևայի խոսքերն է մեջբերում բրիտանական BBC-ն ընդգծելով, որ իր կառավարած՝ Ադրբեջանում Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնը, երկրի իշխանությունների կողմից հետաքննության տակ գտնվող տասնյակ կազմակերպություններից մեկն է:
BBC-ի փոխանցմամբ, հետապնդումների ալիքը սկսում է հիմնականում այն ժամանակ, երբ նավթով հարուստ Ադրբեջանը նախագահում է Եվրոպայի խորհուրդը:
BBC-ն հիշատակում է հուլիսին ձերբակալված մարդու իրավունքների ակտիվիստներ Լեյլա Յունուսին և Ռասուլ Ջաֆարովին, նշելով, որ նրանց պատրաստած քաղբանտարկյալների ցուցակում կա 98 անձի անուն, որոնց թվում են նաև լրագրողներ, մարդու իրավունքների ակտիվիստներ:
«Եվրոպական կայունության նախաձեռնության» ղեկավար Գերալդ Կնոսը իր խոսքում նշել է, որ ցնցող է այն փաստը որ ԵԽ նախագահող երկրում բռնապետություն է և երկիրը օգտագործում է այդ շրջանը՝ ձերբակալելու իսկական արժեքները պաշտպանող մարդկանց: