Հոնկոնգի բնակավայրերից մեկում կիրակի երեկոյան ոստիկանության և ցուցարարների միջև կրկին տեղի են ունեցել բախումներ: Քաղաքի այս հատվածում անցած օրերի ընթացքում նույնպես բախումներ են եղել ոչ միայն ոստիկանների, այլև ցուցարարների ու տեղի բնակչության միջև: Բնակիչները դժգոհել այն հանգամանքից, որ բողոքի ակցիայի ներկայացուցիչները փակել են ճանապարհներն ու փողոցները, այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Ցուցարարների պահանջը օր օրի ավելի է ընդարձակվում ու զանգվածային անկարգությունների պատճառ է դառնում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել եինք, ուժերը կենտրոնացրել են միանգամից մի քանի շրջաններում՝ ինչպես հենց Հոնկոնգում, այնպես էլ Կոուլուն թերակղզում:
Ցուցարաների պահանջը իշխանություններից ժողովրդավարական ընտրություններ իրականացնելն է: